Օդի ջերմաստիճանն կնվազի 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։ Երեւանում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +8+11, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 7 + 10, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+15, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 10 + 14, Լոռիում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 11 + 16, Տավուշում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 16 +19, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ +7 + 10, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+16, Արարատում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 16 + 19, Արմավիրում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 15 + 18, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 8 + 11, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +14 +17, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 23 +27, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 13 + 21, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 24 + 28։

Լրահոս