Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մարտի 14-ի ցերեկը, 15-ի, 18-ի եւ 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի եւ 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ: Քամին՝ հարավարեւելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ: Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Մայրաքաղաքում մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, 17-ի գիշերը եւ առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+16, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+14, Լոռիում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16, Տավուշում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+17, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+22, Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+26, Արմավիրում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+24, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19+24, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+16, Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22։

Լրահոս