Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +25 աստիճանի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 8-ին և 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երեւանում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4 +6, վաղը ցերեկը՝ +16 +18 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +9+13, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5 , ցերեկը՝ +9+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 +1, ցերեկլը՝ +8+13, Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14 +17, Տավուշում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +16 +19, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +8+10, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +13+16, Արարատում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +18+20, Արմավիրում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+19, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +8+10, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +16+19, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+25, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18, Արցախում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +16+19։

Լրահոս