Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են. մանրամասներ՝ Ջրաբերի ողբերգական դեպքից

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամանսեր է հաղորդել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքից։ «Դեկտեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով 13:11-ին, Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում` կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ», - ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս