Քաղաքապետարանի կողմից սկսվել է ակտիվ որս հանրային տրանսպորտի վարորդների նկատմամբ՝ ովքեր նիկոլի մասին արտահայտվում են ըստ արժանավույն

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՌԵՐՈՎ նիկոլի Հայաստանից –Ստալինյան Հայաստան Հպարտ քաղաքացուց- ոչ պիտանի մատերիալ Իսկ հիմա հանգամանալից Քաղաքապետարանի կողմից սկսվել է ակտիվ որս հանրային տրանսպորտի վարորդների նկատմամբ՝ ովքեր նիկոլի մասին արտահայտվում են ըստ արժանավույն, այսինքն վատ կամ շատտտտ վատ, ինչպես կարտահայտվեր համբերության բաժակը լցված յուրաքանչյուր մարդ, այս թվում տղամարդ: Ըստ վարորդների ու քաղաքացիների հանրային տրանսպորտում հայտնվում են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր հրահրում, հատուկ խոսում են ներկա վիճակից ու ծածուկ նկարահանում յուրաքանչյուրի վերաբերմունքը, էմոցիաները, խոսքը, միտքը և այլն արդեն հասկանալի է.... Ամենացավալին, որ դա դրանց աշխատանքն է, որի համար ստանում են բավականաչափ աշխատավարձ, ենթադրելի է նաև պարգևավճար, կախված իրենց մատուցած ծառայության որակից և քանակից: Ու դա համարվում է աշխատանք, որ կատարվում է դրանց կողմից: Դե՜ հացի խնդիր է, կտրելով հացից տվյալ մարդկանց՝ հաց են տանում իրենց տուն: Դա՞ էր դրանց ապագան: Իսկ որտե՞ղ է ժողովրդավարությունը կամ խոսքի ազատությունը։ Իհարկե դա արդեն կարևոր չէ։ Կարևորը վիդեոներն են ու մարդկանց աշխատանքից կրճատելը ու այդ ընտանիքներին հացից կտրելը: Որը անում են անակնկալի ձևով, երբ վարորդը հաջորդ օրը չարքաշ աշխատանքից տուն է գնում հանգստանալու ակնկալիքով, բայց ստանում է ծանուցում կամ նամակ, որ ձեր հաստիքը կրճատվել է, դուք այլևս գործազուրկ եք: Իրեց թվում է ցասումն արտահայտելու համար սաստեցին քաղաքացուն և դժգոհության ալիքը նվազեց: Բնականաբար ո´չ, ուղիղ հակառակը: Ես այդ ամենի ականատեսն եմ եղել ու ինչու ոչ նաև մասնակիցը, քանի որ այդ խեղճ վարորդը բարձրաձայնում էր «ուզում եք Ձեր տուն էլ այդ նամակից գա կամ Ձեզ էլ հանեն գործից»: Այդ օրը իր վերջին աշխատանքային օրն էր ու շարունակեց, որ «էնքան եմ ոչ թե վատ խոսելու կամ արտահայտվելու, այլ հայհոյելու եմ, որ ոչ թե վիդեոն նայի, այլ իրականում ականջը լսի, ինչպես ընտանիքով սրճարանում կոֆե խմելուց թիվ 1 կինոթատրոնի պաստառին տեսել է , որ երկրի ղեկավարի մասին վատ վատ ֆելմ են ցույց տալիու, էնպեսել սրա հետևանք է լինելու: Վատ ֆի՞լմ, ֆիլմը վատը չի լինում այն կարող է կոչվել վատ միայն բոլորիս հայտնի մեկ դեպքում: Ողղակի սա մեր կինոյի վերջին վատ հերոսի վերջնա ունենալու վրեն խաբար չկա»: Գիտեք սրանց թվում է, թե իրենք իրենց մանկության երազած հեքիաթի հերոսներն են «Քաջ Նազարից» կտրուկ անցնում են «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հեքիաթին, ուղղակի դերվիշի փոխարեն էստեղ վեզիրներն են վիդեոներով: Անհարմար զգալու մասին անգամ խոսք լինել չի կարող, ուրեք հասել, ո՞ր մակարդակի: Չէ–չէ ի՞նչ մակարդակ, ասենք մակարդակի լրիվ բացակայություն իսկ վախի մակարդակի անսահմանություն: Ու այս ամենը ընդամենը մի աթոռի համար: Ամեն բան շատ անասելի վատ է, դա բոլորս ոչ միայն գիտենք այլև զգում ենք ամեն օր ու նոր, միշտ նոր անակնկալներով, ուղղակի վատ անակնկալներով: Ո՞վ կմտածեր կամ ո՞ւմ մտքով երբևէ կանցներ, որ անակնկալը կարող է նաև վատ կողմ ունենալ, չէ որ նախկիններում անակնկալ բառը լսելիս մարդկանց դեմքին ժպիտ էր գալիս, որը հիմա լրիվ կորել է: Այս ամենի դրական կողմը այն էր, որ հասարակությունը, քաղաքացիները, մարդիկ, այն էլ շատ տարբեր համախմբվեցին ու բոլորի միտքը, մտածմունքը, ցավը, ապրումներն ու սպասելիքները նույնն էին: Իսկ դա կարևորագույնից կարևորագույնն է: Ափսոս այդ պահին մի նկարահանող չկար, որ դա էլ ֆիքսեր, իրենց ապագան պատկերացնելու համար:Մի գուցե այս անգամ էլ աչքերով էր ֆիքսում ֆիքսողը, դա արդեն ինքը կիմանա:Այդ ժամանակ ոչ մեկիս չէր հետաքրքրում ոչ մի հետո, թող բոլորիս էլ հանեն աշխատանքից կամ վարվեն ըստ իրենց տականք մտքի թռիչքի, հետո ի՞նչ, ի՞նչ են անելու, մինչև երբ.... Չէն հասկանում լրջության աստիճանը կամ որ ժողովուրդը ևս միտք ունի, միտքն էլ թռիչք: Իմ խեղճ ժողովուրդ, Ես էլ քո մի մասնիկն եմ ու ցավ եմ ապրում և կերազեի, որ այս ամենը իրոք չար երազ լիներ, բայց ավաղ...Կորուստը մեծ է բոլորիս՝ անասելի ու անչափելի: Քանի դեռ մտածում ենք, ելքեր փնտրում, ոմանք վիդեոներ են նկարում ու հացից կտրում բազում ընտանիքների: Սա էլ ձեր պոպուլիզմը:

Լրահոս