Քահանային մեղադրել են այն բանի համար, որ նա երկու միանձնուհիների հրավիրել է երեքով սեքսով զբաղվելու

Ճիզվիտ քահանան, որն, ինչպես հաղորդվում է, մտերիմ է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, մեղադրվել է երկու միանձնուհիների «Սուրբ Երրորդության»՝ երեքով սեքսի հրավիրելու մեջ: Այժմ նրան մեղադրում են տասնամյակներ առաջ սեռական եւ հոգեւոր բռնությունների մեջ։ Նախկին միանձնուհին պնդում է, որ Մարկո Իվան Ռուպնիկը մոտ երեք տասնամյակ առաջ օգտագործել է իր «փսիխո-հոգեբանական» վերահսկողությունը, որպեսզի ստիպի իրեն դիտել պոռնոֆիլմեր եւ զբաղվել խմբակային սեքսով, որը, քահանայի խոսքով, «կրոնական նշանակություն» ունի։ 68-ամյա Ռուպնիկը եղել է Սլովենիայի վանքի խոստովանահայրը եւ ստեղծել է խճանկարներ եկեղեցիների, այդ թվում՝ Վատիկանի պապական կապելլայի համար։ Նախկին միանձնուհին իտալական Domani թերթին ասել է, որ «հայր Մարկոն դանդաղ ու քաղցր սկսել է ներթափանցել իմ հոգեբանական եւ հոգեւոր աշխարհ՝ օգտագործելով իմ անավստահությունն ու փխրունությունը եւ օգտագործելով Աստծո հետ իմ հարաբերությունները, որպեսզի ինձ մղի իր հետ սեռական հարաբերությունների», գրում է Daily Mail-ը։ Նախկին միանձնուհին նաեւ պնդել է, որ Ռուպնիկը խնդրել է իրեն եւ մեկ այլ միանձնուհու իր հետ սեքսով զբաղվել՝ ասելով, որ իրենք կվերարտադրեն եռակողմ հարաբերությունները Հայր Աստծո, Հիսուսի եւ Սուրբ Հոգու միջեւ: Կնոջ խոսքով՝ Ռուպնիկը բռնաբարել է առնվազն 20 կնոջ։ Նա ասել է, որ բռնության մասին իր առաջին բողոքը եղել է 1994 թվականին, սակայն ինչպես Սլովենիայում, այնպես էլ Հռոմում Ռուպնիկի հետեւորդներն այն անտեսել են:

Լրահոս