Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 20 տրանսպորտային միջոց, 49 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

Մարտի 19-ին` ժամը 19:40-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ կցորդիչով բեռնատարն արգելափակվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կցորդիչով բեռնատարը երկկողմանի փակել է ավտոճանապարհը, կան այլ արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 20 տրանսպորտային միջոց և 49 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Լրահոս