Փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը․ Էրիկ Ալեքսանյան

Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի մեքենան, գողացել են նոութբուքը, որում եղել են գործերի նյութեր։ Տեղեկությունը հաայտնել է փաաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Ընկերս դարձավ վստահորդս։ Քիչ առաջ թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք» պայուսակը: Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում, պայուսակ գողանում: Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»,- գրել է Ալեքսանյանը:

Լրահոս