Փարիզի փողոցներում գործադուլների պատճառով ավելի քան 7800 տոննա աղբ է կուտակվել

Փարիզի փողոցներում մոտ 7828 հազար տոննա աղբ է կուտակվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված գործադուլների պատճառով, կիրակի՝ մարտի 26-ին, հայտնում է քաղաքի քաղաքապետարանը։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը։ Աղբահանության աշխատողների գործադուլի երեք շաբաթների ընթացքում կուտակված աղբը հասել է 9800 տոննայի։ Հետագայում դրանք սկսել են նվազել՝ աղբի այրման գործարանների մի մասի աշխատանքի վերսկսման շնորհիվ։ Այժմ փողոցներում 7828 տոննա աղբ կա։ Ուրբաթ ՝ մարտի 24-ին, Syctom քաղաքային արհմիությունը, որը ղեկավարում է աղբի այրման երեք գործարանները, հայտարարել է գործադուլի ավարտի մասին դրանցից երկուսում (Սեն-Օուեն եւ Իսսի-լե-Մուլինո): Երրորդի աշխատանքը վերսկսվել է իրավապահ մարմինների ճնշման ներքո։ Սակայն, Le Figaro-ի հաղորդմամբ, մտավախություն կա, որ գործադուլին կմիանան թափոնների հավաքմամբ ու օգտագործմամբ զբաղվող մասնավոր ընկերությունները, որոնք մինչ այժմ օգնում էին որոշակիորեն մեղմել իրավիճակը։

Լրահոս