Փաստացի, նիքոլը պատրաստվում է ինչ֊որ բան ստորագրել, կամ ինչ-որ բանավոր խոստում է տվել

Նիկոլն ու քոմպանին շարունակում են ապրել վախի մթնոլորտում, պարզ հասկանալով, որ իրենք ամբողջությամբ տանուլ են տվել ամենինչը, սկսած տնտեսությունից, վերջացրած Արցախի հարցով, և դրա համար բավականին մոտ ապագայում պետք է պատասխան տան։ Նիկոլն իհարկե իր կեցվածքին համապատասխան, դժվար ժամանակներում պոպուլիստական լուծումներ է փնտրում, և ոնց երևում ա ժողովրդին կարևորագույն խնդիրներից շեղելու համար իր զինանոցում մնացել է միայն ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մի նոր բան սարքելը, այլ միջոց նիկոլը վերջին ամիսներին չի կիրառում: Սկզբում դավաճանների խմբակը Սերժ Սարգսյանի եղբայրների մասով էին շինծու գործեր հարուցում, հետո Սերժ Սարգսյանի գործով մի օր խուլ, մի օր լսող ֆեյք վկայի պատմությունն էր, որը իր բնակարանից պետք է վտարվեր սակայն ցուցմունք տալուց հետո մնաց այդտեղ, հիմա էլ Սերժ Սարգսյանին և իր դուստրերին հրավիրել են հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, և կալանք են դնում գույքի վրա: Սա առնվազն խայտառակություն է, հաշվի առնելով Երկրում տիրող իրավիճակը, Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, 120 հազար հայի շրջափակման մեջ գտնվելը և իշխանությունների հանցավոր անգործությունը, որը հաստատ անպատիժ չի մնալու, դա լավ իմացեք: Փաստացի, նիքոլը պատրաստվում է ինչ֊որ բան ստորագրել, կամ ինչ-որ բանավոր խոստում է տվել և հիմա այդ խոստումն իրականացնելու պահն է մոտենում ու պետք է հրատապ շեղել հանրության ուշադրությունը, մի նոր ներկայացում խաղալ, խոսել գոյություն չունեցող քր. գործերի մասին և հանրությանը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի նկատմամբ հարցուցված կեղծ, շինծու գործերի վրա։

Լրահոս