Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մերժել է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Փաստաբանը նշեց, որ Ալեքսանյանն ազատության մեջ կլինի դեկտեմբերի 17-ին։ Հիշեցնենք, հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։

Լրահոս