Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու համար երաշխավորել են ԱԺ պատգամավորներ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու եւ նրան կալանքից ազատելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։ «Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադեւոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խանոյանը, Աննա Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը: Լրացուցիչ կտեղեկացնեմ ընթացքի եւ կայացվելիք որոշման վերաբերյալ»,-գրել է Հարությունյանը։ Հիշեցնենք, որ դատարանը կալանավորելու որոշում է կայացրել Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որն նույնպես կալանավորված է։

Լրահոս