Փաստաբանները դիմել են դատարան՝ Սաակաշվիլու պատժի կատարումը հետաձգելու միջնորդությամբ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու փաստաբանները դիմել են դատարան՝ պատժի կատարումը հետաձգելու միջնորդությամբ։ Այս մասին հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Նրա խոսքով՝ այս միջնորդությունը դատարան է ներկայացվել Միխայիլ Սահակաշվիլու առողջական վիճակի մասին «Էմպատիա» կենտրոնի եւ միջազգային բժշկական փորձագիտական հանձնաժողովի պատրաստած հաշվետվության հիման վրա: «Հայցի հիմնական պահանջը պատժից ազատումն է, քանի որ նրա հիվանդությունները ենթակա են առողջապահության նախարարի համապատասխան հրամանի, որը պետությանը պարտավորեցնում է ապահովել պատժից ազատումը: Հայցի հիմնական պահանջը պատժից ազատումն է»,-ասել է նա։

Լրահոս