Փաշինյանը աշխատանքից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներին

Պաշտոններից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները։ Այս մասին որոշումներ է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, պաշտոններից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Արթուր Շատվորյանը եւ Նարեկ Հայրապետյանը: Որոշումներն ընդունվել են ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով:

Լրահոս