Տղամարդու մոտ թմբուկավոր ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները մարտի 30-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու և պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 46-ամյա տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Լրահոս