Տղամարդը կրակոցներ է արձակել 25-ամյա կնոջ տան պատուհաններին. Shamshyan.com

Երևանում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ նշված փողոցի 49 շենքում բնակվող 25-ամյա Թամար Ս․-ի տան պատուհանին կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ 30-ամյա Ք․Պ-ն։ Նա դիտավորյալ կրակել է պատուհանների վրա՝ պատճառելով մոտ 500 հազար դրամի վնաս։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին և հանձագործության գործիք-ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Թամարա Ս․-ն ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ ինքը հաղորդավարուհի է։

Լրահոս