Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափությունն անհապաղ կբողոքարկենք դատարանում. Փաստաբան

Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, հայտարարել է հացադուլի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահան Մարտիրոսյանը։ «Տիկին Գայանեն ասաց, որ ունի բազմաթիվ հիվանդություններ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների», - ասաց փաստաբանը։ Նա նշեց, թե տիկին Գայանեի ձերբակալման նպատակ է նշվել փախուստը կանխելը։ «Եվ երկրորդ՝ նշված է, որ ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին։ Հիմա ձերբակալման իրավաչափությունն անհապաղ կբողոքարկենք դատարանում, հետագա գործողությունների մասին կհայտնենք»։ Փաստաբանն ասաց, թե այս միջադեպով Աշոտ Փաշինյանը որպես տուժող է հանդես գալիս և իրավունք չունի հրաժարվելու առերեսումից. «Խնդիրը ժամն է, թե երբ կիրականացվի»։ Նշենք, որ Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, այս պահին գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում։

Լրահոս