Տեղ գյուղում ունենք 5 կմ խնդրահարույց սահման, որից 1.4-ն արդեն ճշգրտվել է. Նիկոլ Փաշինյան

Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցիները՝ նույնպես», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, թե հույս ունեն, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի. «Բայց մյուս կողմից էլ, մինչև դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել», - ասաց վարչապետը։

Լրահոս