Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն բավականին լիազորություններ, որոնց արդյունավետ կատարմամբ է պայմանավորված համակարգի արդյունավետությունը

ՏԻՄ երաշխիքները թողել են ձևական տիրույթում և բովանդակային առումով կախվածություն են ստեղծում քաղաքական, իրավական ճնշումների գործիքակազմով։ Առաջինը՝Հայաստան մախաձեռնող խմբի անդամ Լևոն Հովհաննիսյան։ Levon Hovhannisyan Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն բավականին լիազորություններ, որոնց արդյունավետ կատարմամբ է պայմանավորված համակարգի արդյունավետությունը։ ՀՀ նախկին իշխանությունները շարունակական քայլեր են ձեռնարկել տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների և հետագա ապակենտրոնացման ուղղությամբ։ Չնայած այդ բոլոր արված քայլերին, վերջին տարիների ընթացքում ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում էական առաջնթացներ չեն գրանցվել, և առկա են հետևյալ խնդիրները՝ 1. Համայնքի ավագանու և ղեկավարի լիազորությունների արդյունավետ բաշխումը սահմանված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, սակայն համայնքի ավագանին՝ հատկապես գյուղական համայնքներում միշտ չէ, որ արդյունավետորեն է իրականացնում իրեն վերապահված լիազորությունները։ 2. Կատարելագործման և բարեփոխման կարիք ունի ֆինանսական համակարգեցման սկզբունքով դոտացիայի դրույքաչափի պլանավորման, բաշխման և տրամադրման գործող կարգը։ 3. Բարեկարգման և փոփոխման կարիք ունի նաև այլ աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ ստանալու ընթացակարգը։ 4. Փոքր համայնքներում հիմնականում կա կադրային խնդիր և դժվար է համալրել կրթական և մասնագիտական կարողություններով կադրերի։ ՏԻՄ-ի լիազորություների իրականացման համար օրենսդրորեն սահմանված կարգի բացակայությունը խնդիրներ է ստեղծում դրանց իրականացման համար որոշել, թե որքան ֆինանսական ռեսուրսներ է անհրաժեշտ, դրա առկայությունը կնպաստի ՏԻՄ ֊ երի արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման տեսանկյունից շարունակում է կարևոր մնալ բարեփոխումների ընթացքի ստացումը այդ ոլորտի բոլոր ուղղություններով։ Խոսքը վերաբերում է ինչպես օրենսդրական դաշտի համալրմանը, այնպես էլ օրենսդրական փաստացի իրականացմանը։ Ինչպես նաև պետք է ընդլայնվեն ՏԻՄ-երի իրավասությունների շրջանակները ֆինանսատնտեսական, սոցիալական, կազմակերպակառավարչական մի շարք հիմնահարցերի բնագավառում։ Նաև տեղական ինքնակառավարման նպատակների և խնդիրների իրականացումն ապահովվելու համար կարևոր է կառավարման ժամանակակից մեթոդները, ձևերը և մոտեցումները։ Ինչպես նաև միջհամայնքային համագործակցությունը հնարավորություն կտա համայնքային վարչական խնդիրների, համայնքային ծառայությունների և տեղական զարգացման ոլորտներում այդ գործընթացներն իրականացնել ավելի արդյունավետ, քան համայնքները դա կանեին առանձին։ Այս բոլոր բարեփոխումների իրականացումը հնարավորություն կտա բարելավվել տեղական ինքնակառավարման համակարգը և կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարծրացմանը։ Ներկայումս, ըստ էության, գործող իշխանությունը փորձում է քաղաքական կախվածության մեջ գցել ՏԻՄ մարմիններին, ՏԻՄ երաշխիքները թողել են ձևական տիրույթում և բովանդակային առումով կախվածություն են ստեղծում քաղաքական, իրավական ճնշումների գործիքակազմով։

Լրահոս