Տելեգրամով շոկո էր ձեռք բերել, իսկ հողամասում մարիխուանա աճեցրել. 41-ամյա քաղաքացին բռնվել է

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել։ Ոստիկանությունից  հայտնում են, որ նրանք ապրիլի 27-ի առավոտյան ձերբակալել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են շոկոյի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, նաև՝ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Տղամարդու հավաստմամբ՝ շոկոն ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով, իսկ մարիխուանան պատրաստել էր իր հողամասում աճեցրած կանեփից: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Լրահոս