Տելեգրամյան ալիքից թմրամիջոց էր ձեռք բերել իրացնելու նպատակով

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Պարույր Սևակի փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալեցին Երևանի 23-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով 162 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 267 գրամ քաշով, նույն զանգվածով, շուրջ 63 գրամ քաշով, պոլիէթիլենային 3 տոպրակ, էլէկտրական 2 կշեռք, կպչուն ժապավեններ և 342 դատարկ տոպրակներ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով և Երևանի տարբեր հատվածներում իրացնելու էր։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակում է։

Լրահոս