Տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ

Արդարադատության նախարարությունը սին հպարտությամբ երեկ հաղորդում էր, որ «առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով»։ Նախարարությունը տպավորություն էր փորձում ստեղծել, որ նախկինները իբր անբավարար էին, իսկ ներկաները` բավարար: Նախարարությունը սակայն «համեստաբար» լռում է, որ միայն 2016 թ. փետրվարի 25-ից մինչև 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված և միայն մեկը` չկատարված (xvi): Ահա մանրամասն տվյալները արդեն այս ոհմակի ձախողված ցուցանիշներից։ 2019 թ. բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ - i-iv, vii-ix, xi, xv, xvi եւ xviii 2021 թ. բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ - i-iv, vii-ix, xi, xv, xvi և xviii 2023 թ. բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv, xv, xvii և xviii, մասամբ - i-iv, vii-ix, xi և xvi Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-ից hետո Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր։ 2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր "ընդհանուր անբավարար" երկրների շարքում, ինչը չէր եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Արդյունքում, տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների և այդ ուղղությամբ արված իրական քայլերի անհամարժեքությունը

Լրահոս