Տավուշի մարզում 18-օրական երեխան հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել․ shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել են Դիլիջան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-օրական Նվեր Բ-ն է։ Ըստ վերջինիս մոր հայտարարության՝ երեխան նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լրահոս