Տաջիկստանում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ

Երեքշաբթի 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տաջիկստանում։ Այդ մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 58 կիլոմետր Մուրղաբ բնակավայրից (որտեղ 10,8 հազար մարդ է ապրում) հարավ-արեւմուտք։ Օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Լրահոս