Վրաստանից Ռուսաստան ճանապարհը Լարսով փակվել է մեծ բեռնատարների համար

Վրաստանից Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով մերկասառույցի եւ ձյան պատճառով փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։ «Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով փոխադրամիջոցների համար»,- նշվել է հաղորդագրությունում։ Գուդաուրի-Կոբի եւ Մլեթա-Գուդաուրի տեղամասերում անցուդարձը թույլատրված է մնացած փոխադրամիջոցների համար։

Լրահոս