Վրաստանից Ռուսաստան ճանապարհը Լարսով փակ է կցորդիչով բեռնատարների համար

Վրաստանից Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով ձյան եւ մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։ «Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- նշվել է հաղորդագրությունում։ Տրանսպորտային մյուս միջոցների երթեւեկությունը թույլատրվում է։

Լրահոս