Վիրավորում ստացած զինծառայողը բուժում կստանա Սալոնիկում. Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 50,48 մլն դրամ

Կառավարություն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 50,486.48 հազար դրամ, որը ՀՀ ՊՆ-ի կողմից փոխանցվելու է Մանվել Հակոբյանի բանկային հաշվեհամարին` Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2016թ. մայիսի 10-ի թիվ 18-Ն հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման վերաբերյալ: Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 50,486.48 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ կեցության ապահովման ծախսերը և ճանապարհածախսը: Կեցության ապահովման ծախսերը հաշվարկված են մինչև 100 օր բուժման հաշվարկով: Բուժման ծախսը՝ 107629 եվրո (EUR), ճանապարհածախսը՝ 1,000.07 հազար ՀՀ դրամ (ծնողի հետ Հունաստանի Սալոնիկ քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով) և կեցության ծախսեր՝ 6,334.71 հազար ՀՀ դրամ

Լրահոս