Վիճաբանություն և դանակահարություն Արարատ քաղաքում. Գտել են դանակը՝ արյան հետքերով

Դեկտեմբերի 22-ին, ժամը 02.25-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու սալջարդով բուժօգնության է ընդունվել 32-ամյա մի տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ նա վնասվածքը ստացել է ժամը 02.00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցում մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ Վանաշեն գյուղի 31-ամյա բնակիչը դանակահարել էր Արարատ քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդուն: Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները ժամը 07.50-ի սահմաններում Վանաշեն գյուղի տներից մեկում 31-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Արարատի բաժին: Խուզարկությամբ հանցագործության գործիք դանակը, որի վրա արնանման հետքեր կային, հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

Լրահոս