Վթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի «Ազատ Արցախ» հուշահամալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Մեկնած տեղամասային տեսուչ Ա.Արզումանյանը պարզել է, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրին, նշված հուշահամալիրի մոտակայքում, Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Ա.Նիկոյանը, վարելով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Դադամյանի վարած «Մերսեդես-Բենց Actros 25.41» բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի ուղևորուհի՝ Ի. Նիկոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ։ ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին՝ պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, հատկապես մառախլապատ ու անձրևային եղանակներին՝ բարձրացնել զգոնությունը. խնայեք Ձեր և Ձեր մտերիմների կյանքն ու առողջությունը:

Լրահոս