Վթարի պատճառով 20 ժամ ջուր չի լինելու Աշտարակ քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 16:00-ից մինչև մարտի 4-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս