Վթարի պատճառով 11 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Էջմիածին քաղաքում Խորենացի-Դանղյան խաչմերուկում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 26-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս