Վթարի հետեւանքով 70-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Բակունցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանությունից  հայտնում են, որ «Մերսեդեսի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 70-ամյա Նապոլեոն Կարապետյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն։

Լրահոս