Վթարից 10 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ «ՎԱԶ 21099»-ի 41-ամյա վարորդը

Հունվարի 4-ին հաղորդվել էր, որ Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21099»-ի 60-ամյա ուղևոր Մնացական Հայրապետյանը մահացել էր, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 14-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21099»-ի վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Հայրապետյանը, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս