Վթար՝ Ն․ Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում. կա տուժած

Փետրվարի 24-ին, ժամը 11:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն․ Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford Wagon» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) և «Kia Forte» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 2003 թ․, ուղևոր՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ս․ Մ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և փակել փակել գազի բալոնի փականը։

Լրահոս