Վերջին մեկ տարում կարող եմ մի 15 դեպք ասել, որոնց պատճառով վարչապետն էլ, պաշտպանության նախարարան էլ, էս դիլետանտների ողջ խմբակն էլ պետք է հրաժարական տային. Մամիջանյան

Է՛ս դեպքին չպետք է հետևի պաշտպանության նախարարի հրաժարականը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Վերջին մեկ տարում կարող եմ մի 15 դեպք ասել, որոնց պատճառով վարչապետն էլ, պաշտպանության նախարարան էլ, էս դիլետանտների ողջ խմբակն էլ պետք է հրաժարական տային։ Այդ ինչի՞ համար են պատասխանատվություն կրել որ մինչև այսօր։ Հիմա մի անիմաստ հարցազրույց կտա, որում բառախաղ կանի, թե պատասխանատու եմ, մեղավոր եմ։ Բայց ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, ձեր հարցին հայ ժողովուրդը պետք է պատասխանի։ Ու պատասխանելու է, պատասխանելու է շատ կոշտ ու լսելի», - ասաց Մամիջանյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ՊՆ Սուրեն Պապիկյանը չպե՞տք է հրաժարական տա։

Լրահոս