Վերին Խոտանանում բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
Դեկտեմբերի 22-ին, ժամը 05:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի և բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 600 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 4 բեռնատար. վերջիններս շարունակել են ընթացքը:
ԱԻՆ-ի հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 17:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 600 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար. վերջիններս շարունակել են ընթացքը: