Վերաքննիչ քրեական դատարանի մոտ բախվել են Toyota Camry-ն, Toyota Corolla-ն ու կայանված Opel-ը, կա վիրավոր Shamshyan.com

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 13։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցի վրա գտնվող Վերաքննիչ քրեական գործերով դատարանի հարևանությամբ գտնվող «Տաշիր պիցցա»-ի դիմաց բախվել են Toyota Camry, Toyota Corolla և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Toyota Camry-ն բախվել է ճամփեզրին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտմեքենային։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ։ Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել ԱԻն ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Տաշիր պիցցա»-ի աշխատակիցները։ Բժիշկները վիրավորին, մինչև մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լրահոս