Վերականգնվում են Գյումրի-Սպիտակ ճանապարհահատվածի վնասված արգելապատնեշները

Մ-7 միջպետական ավտոճանապարհի Գյումրի֊Սպիտակ հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, վերականգնում է վնասված արգելափակոցները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ընթացիկ պահպանման աշխատանքներ են տարվում նաև ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին։

Լրահոս