Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը

Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Լրահոս