Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է. Արման Թաթոյան

«Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը: Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի: Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։ Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել` պահանջով, որ բացվի Արցախի «կյանքի ճանապարհը»:

Լրահոս