Վեդի-Ոսկետափ ճանապարհին Nissan Tiida-ն դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին․ վարորդի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս