Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են երկու «ՎԱԶ»-երը. 5 տուժածներից մեկն անչափահաս է

Մայիսի 5-ին, ժամը 07։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ․ Ռ․-ն (ծնված 1996 թ.), Ա․ Թ․-ն (ծնված 1988 թ.), Խ․Ո․-ն (ծնված 2006 թ․) և Հ․Ա․-ն (ծնված 1960 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Հ․Ռ․-ի և Ա․Թ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Խ․Ո․-ինը՝ միջին ծանրության, իսկ Հ․Ա.-ինը՝ բավարար։ Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ․ Վ․-ին (ծնված 2002 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Լրահոս