Վանաձորում տղամարդը, երթուղային տաքսու հետևից վազելիս, ընկել է ու տեղում մահացել

Լոռու մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 08։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Համբարձումյան 9 հասցե, որտեղ կանգառում հայտնաբերել է տղամարդու դի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ 77-ամյա Լյովա Մ․-ն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վերջինս երթուղային տաքսու հետևից վազելիս վայր է ընկել, գլխի շրջանում հարվածել տրանսպորտային միջոցների համար կառուցված կանգառի մետաղական նստարանի ակյունակին, ինչի հետևանքով տեղում մահացել է։ Դեպքի փաստով՝ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս