Վաղ թե ուշ Նիկոլը բոլորին զոհելու է, իր բոլոր մեղքերը գցելու է այլոց վրա, որ փորձի մաքուր դուրս գալ ամեն ինչից

Այն մասին, թե ինչպես է Նիկոլն օգտագործում և դեն շպրտում իրեն հավատարիմ մարդկանց: Սա վերաբերում է Նիկոլի կամակատար, ինքնուրույն որոշումներ կայացնող Արմեն Դանիելյանին, ով հայտնի է ապօրինի ձերբակալություններով: Բանն այն է, որ Արմենը գիտեր, թե ինքը Նիկոլի ֆավորիտներից է, և հավերժ մնալու է իր պաշտոնին, բայց ահա այսօր ապացուցվեց հակառակը: Վճռաբեկ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն առաջադրված չէ, որպես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թեկնածու: Հենց Արմեն Դանիելյանն է կայացրել Արցախի հերոսներին ձերբակալելու, ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալելու որոշումները: Փաստացի, Նիկոլ Փաշինյանն Արմեն Դանիելյանի ձեռքով ուզում էր «ազատվել» ընդդիմադիրներից: Նիկոլի կամակատարը, փաստորեն նրան այլևս հարկավոր չէ: Հետագայում, հնարավոր է, որ Նիկոլը հայտարարի, որ Արմեն Դանիելյանը իր գործից բան չէր հասկանում. կգա այն օրը, երբ նա նույնը կասի ոստիկաններին և բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ կատարել են իր հրամանները: Վաղ թե ուշ Նիկոլը բոլորին զոհելու է, բոլորին նույն ճանապարհով է ճանապարհելու, իր բոլոր մեղքերը գցելու է այլոց վրա, որ փորձի մաքուր դուրս գալ ամեն ինչից: Արմեն Դանիելյանի օրինակը թող բոլորի համար դաս լինի:

Լրահոս