Վաղը գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում 23 հարց է

Այսօր կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց: Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի մի շարք որոշումներում:

Լրահոս