Վահե Հովհաննիսյանը նշանակվեց ֆինանսների նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հոհվաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»,-ասված է հրամանագրում: Հիշեցնենք, որ նախօրեին Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից եւ նշանակվել փոխվարչապետ: Իսկ Վահե Հովհաննիսյանն ազատվել էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնից:

Լրահոս