Սևանա լճում հայտնաբերվել է 66-ամյա ձկնորսի դի․ Shamshyan.com

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, քաղաքացիները Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդուն։ Տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ջրահեղձ է եղել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն ու Սևանի ջրասուզակը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել, քանի որ քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել դին։ Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Լրահոս