Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը անիմաստ կառույց է․Մարիամ Ֆերայան

Այսօր Imedi.am լրատվական կայքի զրուցակիցն է Բիզնես մենեջեր Մարիամ Ֆերայանը։

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը։
Դավաճանական!!! Հայաստանի իշխանությունների վարած թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքականությունը կործանարար է հայ ժողովրդի համար և ուղիղ սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետականությանը:
Բնակվելով ԱՄՆ-ում և ԱՄՆ-ի Հայկական համայնքի ու Հայրենիքի հարաբերությունների մասին ինչ կարծիք ունեք։
ՀՀ կառավարությունը նվազագույնի է հասցրել սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և մշակույթի նախարարության կարևորությունը:
Տեսեք, թե ո՞վ է սփյուռքի հանձնակատարը, մի անհայրենիք մարդ՝ Զարեհ Սինանյան, ում հանդեպ հենց սփյուռքը շատ վատ է տրամադրված:
Հնարավո՞ր է, որ Սփյուռքը որպես մեկ միավոր հանդես գա Հայաստանի կառավարության հետ իր հարաբերություններում:
2018 թվականին տեսանք, թե սփյուռքն ինչպես էր աջակցում՝ այսպես կոչված «հեղափոխությանը», իսկ իրականում պետական հեղաշրջմանը՝ այսինքն սփյուռքի հետ կապը կտրված էր դեռևս նախկին իշանության օրոք: Հույսով եմ հաջորդ իշխանությունը կամրապնդի սփյուռք-հայրենիք կապը:
Ցեղասպանության ճանաչման հարցի քաղաքական ներկայացուցիչը Սփյու՞ռքն է, թե՞ Հայաստանի կառավարությունը։
Առաջին հերթին ՀՀ կառավարությունը, սփյուռքը պետական կառույց չէ, բայց միևնույն ժամանակ պետք չէ թերագնահատել սփյուռքի ուժը: Սփյուռքի հետ ճիշտ աշխատելու դեպքում՝ նա կարող է հզոր կառույց դառնալ:
«Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ» ը ինքնանպատակ է,թե ոչ։
Ոչ մի լուրջ նպատակների չի ծառայում, անիմաստ կառույց է։
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Հայաստան-Ռուսասատանի Դաշնություն և Արևմուտք հարաբերություններում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Սփյուռքը:
Արտաքին քաղաքականության հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, թողնենք գալիք իշխանություններին, քանի որ ներկայիս կառավարությունը ամեն ինչ արեց հարաբերությունները փչացնելու համար:
Իսկ սփյուռքը կարծում եմ դերակատարություն կարող է ունենալ երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հարցում,ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում հարաբերություններ կառուցելու մեջ:
Եվ ընդհանրապես, ինչո՞ւ Սփյուռքը այսքան «անտարբեր» է դարձել Հայաստանի նկատմամբ:
Իրականում սփյուռքը անտարբեր չէ, ավելի շուտ հիասթափված է և չի վստահում վարչապետի պաշտոնը զավթած դավաճանին:
Ձեր կարծիքով ի՞նչ գործոններ են խոչընդոտում երկրի զարգացմանը: Եվ ինչպիսի՞ն կարող է լինել Սփյուռքի դերը այդ խոչընդոտների վերացման մեջ:
Երկրի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը երկրի անգրագետ կառավարությունն է՝ նրանց հեռանալուց հետո միայն, կարելի ստեղծել զարգացման հայեցակարգ: Սփյուռքը դերակատարություն կարող է ունենալ, զարգացման խոչընդոտները վերացնելու մեջ, եթե գալիք իշխանությունը սփյուռքին տա որոշակի երաշխավորված կարգավիճակ, որտեղ նա կունենա իրավունքներ և պարտականություններ հայրենիքի հանդեպ:

Հարցազրույցը վարեց Imedia.am կայքի լրագրող Մարիամ Ամիրխանյանը

Լրահոս