Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023

Մայիսի 2-ից 12-ը «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի է ունենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023 միջազգային շրջանային մրցաշարը: Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով:  Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցի տնօրեն Կարեն Ավագյանը, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետը և փոխքաղաքապետը։ Մրցաշարի մասնակիցներն են՝  ՄԳ Սամուել Սեվիան՝ 2684 ՄԳ Անդրեյ Եսիպենկո՝ 2679 ՄԳ Ամին Տաբատաբաի՝ 2677 ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 2675 ՄԳ Ս. Լ. Նարայանան՝ 2660 ՄԳ Թայ Դայ Վան Նգուեն՝ 2645 ՄԳ Նոդիրբեկ Յակուբոև՝ 2630 ՄԳ Ֆրեդերիկ Սվանե՝ 2600 ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2596 ՄՎ Արթուր Դավթյան՝ 2506 Մրցանակային ֆոնդը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ: 

Լրահոս