Ստեփանակերտում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման արարողություն

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից: Ուստի, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր… Սիրով կսպասենք»:

Լրահոս